հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Մարզպետը հանդիպել է ԼՂ բռնի տեղահանված ու Վարդենիսում վերաբնակված ընտանիքների ներկայացուցիչների հետ

Մարզպետը հանդիպել է ԼՂ բռնի տեղահանված ու Վարդենիսում վերաբնակված ընտանիքների ներկայացուցիչների հետ

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում հանդիպում է ունեցել  Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում վերաբնակված ընտանիքների ներկայացուցիչների հետ՝ նրանց ներկայացնելով   ՀՀ կառավարության կողմից հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի մանրամասները, շեշտելով, որ այս ծրագրի ընդունմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքները հնարավորություն կունենան առաջիկա տարիների ընթացքում լուծելու իրենց բնակարանային խնդիրները՝ բացառապես պետական միջոցներով։

Մարզպետը տեղեկացրեց, որ ծրագիրը կիրականանա մի քանի փուլերով և սահմանված գոտիականությամբ։

Երրորդ գոտում, որտեղ ընդգրկված են մարզի 39 բնակավայրեր, բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամ պետությունից աջակցություն կստանա 5 միլիոն դրամի չափով։

Երկրորդ գոտում ընդգրկված 15 բնակավայրերում  բնակարան ձեռք բերել կամ կառուցել ցանկացող ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրվի 4 միլիոն դրամ։ Մարզի մնացած բնակավայրերի համար, որոնք ընդգրկված են առաջին գոտում, ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրվի 3 միլիոն դրամ։

 

  • Կիսվել: