ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարուքյանը բացառում է, որ ԼՂ բանակցային սեղանին փաստաթուղթ կա

Մարուքյանը բացառում է, որ ԼՂ բանակցային սեղանին փաստաթուղթ կա

Այսօր Հանրայինի «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը,անդրադառնալով Ռուսաստանիախարար Սերգեյ Լավրովի՝ Արցախի հիմնախնդրի վերաբերյալ հայտարարության,ասաց, որ Արցախի հիմնախնդրի հետ կապված շահարկման առիթ դարձած մտահոգությունները փարատվեցին, և ինքը բացառում է, որ սեղանի վրա փաստաթուղթ կա:

«Ես չեմ կարծում, որ Հայաստանում կլինի իշխանություն, որը Արցախի հարցում կգնա ոչ հայանպաստ լուծման: Սակայն մի բանը, եթե շատ է քննարկվում, ապա մենք որպես խորհրդարանական ուժ, պետք է մեր մատը այդ զարկերակի վրա պահենք, որ հասկանանք՝ ինչ է կատարվում»,-նշեց նա:

Մարուքյանի խոսքով՝ կգա ժամանակը և իշխանությունը փակ կամ բաց ֆորմատով կներկայացնի, թե ինչ է բանակցում: Նա նշեց. «Ես եթե կասկած ունենայի, առաջին աղաղակողը ես կլինեի, բայց որպես խորհրդարանական ուժ՝ ես չեմ կարող իրավիճակին չտիրապետել:

Արցախի խնդիրը միշտ ներքաղաքական գործիք է եղել: Ինչ հիշում եմ՝ խոսակցություններ են պտտվում, թե հողերը հանձնում են, բայց փաստը մնում է փաստ, որ ոչ մի հող դեռ չի հանձնվել: Հիմա, թե ինչ է խոսվում, կամ չխոսվում, ինձ շատ քիչ է հետաքրքրում»:

  • Կիսվել: