հինգշաբթի, հունիս 30
30 / 6 / 2022
Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

Մարտունու շրջանից հայտնաբերվել է ևս մեկ աճյուն. ԱԻՊԾ

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Մարտունու շրջանում։

Որոնումների ընթացքում Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարարները հայտնաբերել և տարհանել են ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում՝ հաստատվել է ընդհանուր 1710 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

  • Կիսվել: