ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում արձանագրվել է հրադադարի խախտում. ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում արձանագրվել է հրադադարի խախտում. ՌԴ ՊՆ

Մարտունու շրջանի Ավդուռ գյուղի մերձակայքում ադրբեջանական զինուժի դիտակետից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող տրակտորի վրա։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Գնդակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ, հետաքննում է այս միջադեպը»,-ասված է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: