երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մարտունիում սպորտային ընկերական հանդիպումներ են անցկացվել` նվիրված Արցախյան շարժման տարեդարձին

Մարտունիում սպորտային ընկերական հանդիպումներ են անցկացվել` նվիրված Արցախյան շարժման տարեդարձին

Այսօր՝ փետրվարի 18-ին, Արցախյան շարժման 35-ամյակին ընդառաջ` Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքում անց են կացվել սպորտային ընկերական  հանդիպումներ։ 

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ` մարզական միջոցառմանը մասնակցել են Մարտունու Մանկապատանեկան մարզադպրոցի սաները։
Нет описания.
Մեզ հետ զրույցում Մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Վահե Գասպարյանն ասել է, որ մարզադպրոցի սաները իրենց կարողությունները ցուցադրել են սեղանի թենիս,  ֆուտբոլ և ըմբշամարտ մարզաձևերում։

Нет описания.
«Մեր սաները բավականին ոգևորված  են մասնակցել մարզական այս հանդիպումներին։  Պարապմունքի ընթացքում անդրադարձ ենք կատարել սպորտի հոգեբանությանը։ Քանի որ  միջոցառումները նվիրված էին Արցախյան շարժման 35-ամյակին, նրանք ավելի էին ոգեշնչվել եւ ձգտել են առավելագույնս ցույց տալ իրենց սովորածը, ուժն ու կարողությունները»,- ընդհանրացրել է Վ. Գասպարյանը։

Нет описания.

  • Կիսվել: