կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Մարտունիի վրա հարձակումը հետ են մղել Արցախի հերոսների որդիները. Պեգովը զրուցել է Հարությունյանի հետ (տեսանյութ)

Մարտունիի վրա հարձակումը հետ են մղել Արցախի հերոսների որդիները. Պեգովը զրուցել է Հարությունյանի հետ (տեսանյութ)

Wargonzo նախագծի ղեկավար Սեմյոն Պեգովի հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պատմել է, որ նախորդ պատերազմի հայտնի դաշտային հրամանատարների որդիներն այսօր էլ իրենց հայրերի պես ոչ միայն կռվում են ռազմաճակատում, այլև իրական սխրանքներ են գործում:

Մարտունիում նախօրեին դադարեցվել է տանկային լայնածավալ ճեղքումը։ Բացի այդ, Արայիկ Հարությունյանն ակնարկել է, որ առաջիկայում բոլորիս շատ հետաքրքիր նորություններ են սպասվում ճակատից ։

Իսկ այն հարցին, թե ինչու է նա իր կյանքը վտանգի ենթարկում ՝ պարբերաբար մեկնելով առաջնագիծ, նախագահն այդպես էլ չպատասխանեց, ասես դա այդպես էլ պիտի լիներ, այլ կերպ վարվել անհնար է:

՛՛Հպարտ եմ ծանոթությամբ՛՛,-ասել է Պեգովը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: