հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Արցախի Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Արցախի Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք

Մարտունի քաղաքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիր քաղաքացին ժամանել է ՀՀ-ից. Սահմանային անցակետում նրանից նմուշառում է իրականացվել և ՊՇՌ հետազոտության արդյունքում բացահայտվել է կորոնավիրուսով վարակվածությունը: Այս մասին հայտնում են Արցախի առողջապահության նախարարությունից։

Միևնույն ժամանակ, գրանցվել է առողջացման 1 նոր դեպք:
Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 148 մարդու մոտ, որից 120-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 86 քաղաքացի:
COVID-19 –ի ախտորոշմամբ 2 հիվանդի առողջական վիճակը ծանր է, մեկինն էլ՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 191 նմուշառում է իրականացվել:

Մինչ այսօր իրականացվել է 2898 փորձանմուշի հետազոտություն:

 

  • Կիսվել: