չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել. Պողոսյան

Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել. Պողոսյան

Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են Արցախի նկատմամբ նախահարձակ գործողությունները, իսկ Պաշտպանության բանակը համաչափ պատասխան է տալիս: Այս մասին այսօր ՛՛Ազատության՛՛ հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ և՛ Հադրութի ուղղությամբ, և՛ հարավային ուղղությամբ շարունակվում են մարտերը:

՛՛Ադրբեջանի բանակը շարունակում է նախահարձակ գործողություններ իրականացնել, որին համաչափ պատասխան է տալիս ՊԲ-ն: Մարտերը ծանր են, բայց ՊԲ-ն կարողանում է համարժեք գործողություններ իրականացնել՛՛,-մշեց խոսնակը:

Նա ասաց նաև, որ հակառակորդն անտեսում է Մոսկվայում ձեռք բերված հրադադարի պայմանավորվածությունը և շարունակում է հարձակումներ ձեռնարկել: ՛՛Այս պահին դժվար է որևէ ակնկալիք, սպասում, կարծիք արտահայտել կրակի դադարեցման մասին՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: