ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ

Մարտակերտի շրջանում թունավոր օձը հայտնվել է ավտոմեքենայի մեջ

Մայիսի 24-ին ժամը 17։08-ին, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժնի ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Աղաբեկալանջ համայնքում ավտոմեքենայի մեջ օձ է հայտնվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

՛՛Դեպքի վայր մեկնած Մարտակերտի փրկարար ծառայողները սողունին հայտնաբերել, տրանսպորտային միջոցից հանել ու տեղափոխել անվտանգ տարածք։
ԱԻ ծառայությունը խորհուրդ է տալիս

Տանը, տրանսպորտային միջոցում կամ այլ փակ տարածքներում
օձ նկատելու դեպքում`պետք է ինքնուրույն բռնելու փորձեր չանել. անմիջապես ահազանգել ծառայության թեժ գիծ` 911, 101 կամ 112 հեռախոսահամարին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: