երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն՝ այս ամենը պետք է հարգվի. Կիպրոսից ԵԽԽՎ պատգամավորը՝ Լաչինի միջանցքում իրավիճակի մասին

Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն՝ այս ամենը պետք է հարգվի. Կիպրոսից ԵԽԽՎ պատգամավորը՝ Լաչինի միջանցքում իրավիճակի մասին

Կիպրոսից պատգամավոր Քրիստիանա Էրոտոկրիտուն ԵԽԽՎ-ում Լաչինի միջանցքով ազատ և ապահով մուտքի ապահովման հարցի քննարկման ժամանակ խոսել է Փոլ Գավանի ներկայացրած զեկույցի մասին։

Նա, մասնավորապես, ասել է, որ անընդունելի է, որ կառույցի անդամ երկրներից մեկը թույլ չի տալիս զեկուցողին այցելել տարածաշրջան։

Ըստ պատգամավորի՝ իրենք այստեղ են՝ պաշտպանելու մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը։ Էրոտոկրիտուն խոսել է Արցախում ծանր հումանիտար իրավիճակից, հատկապես այն փաստից, որ Արցախում երեխաները զրկված են բժշկական օգնության հնարավորությունից։

Նա ահազանգել է սննդի, հիգիենայի պարագաների, բժկական օգնության բացակայության, կրթության իրավունքի խախտման մասին։

՛՛Այս ամենի նպատակը պարզ է՝ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը լքեն իրենց տները՝ հասնելով էթնիկ զտման։ Եվրոպայի խորհուրդն ու նրա անդամները պետք է բոլոր միջոցներն օգտագործեն, որ այն, ինչի համար Ադրբեջանը միացել է կառույցին, իրագործվեն։ Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն՝ այս ամենը պետք է հարգվի՛՛,-ասել է կիպրոսցի պատգամավորը:

  • Կիսվել: