երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Մարդասիրական օգնությունը տրամադրվում է սոցիալական մի շարք խմբերի և կարիքավոր ընտանիքների. պաշտոնական

Մարդասիրական օգնությունը տրամադրվում է սոցիալական մի շարք խմբերի և կարիքավոր ընտանիքների. պաշտոնական

Մի շարք կազմակերպությունների և անհատների կողմից պարբերաբար մարդասիրական օգնություն է ուղարկվում շրջափակման մեջ գտնվող արցախցիների համար, որը հավաքագրվում է Գորիս քաղաքում և հնարավորության դեպքում Արցախ հասցվում ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության կողմից այն տեսակավորվում և տրամադրվում է սոցիալական որոշ խմբերի ներկայացուցիչների (4 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներ, հաշմանդամություն ունեցող անձինք, պատերազմի մասնակիցներ) և նախարարություն դիմած սոցիալապես անապահով ընտանիքներին:

Աղբյուրի փոխանցմամբ՝ մարդասիրական օգնությունն առաջիկայում կբաժանվի սոցիալական այլ խմբերի ևս:

  • Կիսվել: