«Մարդ լինել»․ ֆիլմ՝ Ռուբեն Վարդանյանի մասին (տեսանյութ)
«Ռուբենը սովորեցնում է մարդ լինել։ Եվ նա դա սովորեցնում է ոչ թե դոգմաներով, խրատներով, ելույթներով, այլ իր օրինակով ու կյանքով»,- այսպես է նկարագրել Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանին նրա մասին պատմող ֆիլմի հեղինակ Արտյոմ Աղաբեկովը։
Այս մասին տեղեկանում ենք Ռուբեն Վարդանյանի տելեգրամյան ալիքից:
Հեղինակի խոսքով՝ ֆիլմը ստեղծվել է Ռուբենից գաղտնի:
«Եթե նա իմանար այս գաղափարի մասին, անշուշտ, մեզ խորհուրդ կտար մեր ժամանակը և էներգիան ծախսել ավելի լավ բանի վրա, բայց այստեղ մենք չենք համաձայնվի նրա հետ։
Այս ֆիլմում Ռուբենի մասին խոսում են մարդիկ, որոնց հետ ճակատագիրը միավորել է նրան։ Այս պատմության միջոցով մենք փորձեցինք ցույց տալ, թե ինչի կարող է հասնել մարդը, եթե այն ամենը, ինչ ունի, ծառայեցնի ուրիշներին և հավատարիմ մնա իրական մարդկային արժեքներին»: