շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վոլկովի փոխարեն Արցախի խաղաղապահ զորակազմի ղեկավար կնշանակվի գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովը. ադրբեջանագետ

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Վոլկովի փոխարեն Արցախի խաղաղապահ զորակազմի ղեկավար կնշանակվի գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովը. ադրբեջանագետ

Մամուլում շրջանառվող, ինչպես նաև Արցախի տարբեր աղբյուրներից եկող տեղեկատվության համաձայն՝ ՌԴ–ն հետ է կանչում Վոլկովին և նրա տեղ Արցախի խաղաղապահ զորակազմի ղեկավար նշանակում է գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լենցովին: Նա եղել է Աֆղանստանում, Չեչնիայում, Բոսնիայում, Սիրիայում: Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

՛՛Կարծում եմ՝ անցակետի հարցը կարևոր փորձաքար է նրա համար: Եթե ռուսական կողմը կարողացավ հարկադրել ադրբեջանցիների հետ հավաքել իրենց անցակետը, ապա դա էականորեն կզսպի Բաքվին: Եթե ոչ, ապա իրադարձությունները վերջնական դուրս կգան ռուսների վերահսկողությունից և նրանց համար Հարավային Կովկասում կբացվի «պանդորայի արկղը»՛՛,-նշել է նա:

Հավելենք, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը Լենցովի նշանակման մասին տեղեկությունը դեռևս չի հաստատել:

  • Կիսվել: