չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Մամեդյարովի և Մնացականյանի կարևոր հարցեր են քննարկվելու

Մամեդյարովի և Մնացականյանի կարևոր հարցեր են քննարկվելու

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում այսօր առկա իրավիճակը, ասել է, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա, սակայն ամեն ինչ միայն խոսքի մակարդակում է:

«Մենք կցանկանայինք անցնել կոնկրետ հարցերի քննարկմանը»,- հավելել է նա։

Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքով  կողմերը պայմանավորվել են կոնկրետ քննարկումների անցնելու հարցի շուրջ:

Բրատիսլավայում Զոհրաբ Մնացականյանի հետ կայանալիք  հանդիպմանը, ըստ Մամեդյարովի,  կկարողանան քննարկել այս հարցերը, և «այնտեղ պարզ կլինի՝ պատրաստ է արդյո՞ք Հայաստանը կառուցողական բանակցությունների, թե՝ ոչ, քանի որ փաստաթղթերն արդեն բանակցային սեղանին են»:

  • Կիսվել: