երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը կոչ է արել սննդի կարիք ունեցողների համար անխոչընդոտ մատակարարումներ իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել

ՄԱԿ-ում Շվեյցարիայի ներկայացուցիչը կոչ է արել սննդի կարիք ունեցողների համար անխոչընդոտ մատակարարումներ իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ Շվեյցարիայի ներկայացուցիչը, խոսելով աշխարհում հակամարտությունների հետևանքով սննդի ճգնաժամի մասին, անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցին։

 Դիվանագետի խոսքով՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն երբեմն հնարավորություն չի ունենում իրականացնելու իր մարդասիրական առաքելությունը, ինչպես, օրինակ, Լաչինի միջանցքի դեպքում։

Նա բոլորին կոչ է արել սննդի կարիք ունեցողների համար անխոչընդոտ մատակարարումներ իրականացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: