երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցուցիչը կոչ է արել չսրել ԼՂ-ում լարվածությունը՝ հրահրելով պատմական վախեր

ՄԱԿ-ում Գաբոնի ներկայացուցուցիչը կոչ է արել չսրել ԼՂ-ում լարվածությունը՝ հրահրելով պատմական վախեր

Գաբոնի ներկայացուցիչ Էդվիջ Կումբի Միսաբոն ՄԱԿ-ի ԱԽ նիստի իր ելույթում հիշեցրել է 2020 թվականին տարածաշրջանում տեղի ունեցած մահացու կռիվների մասին և ընդգծել է, որ պետք է ամեն ինչ անել՝ անցյալին վերադարձից խուսափելու համար։

«Միջազգային իրավունքի վրա հիմնված քաղաքական լուծումը և, մասնավորապես, 2020 թվականի եռակողմ համաձայնագրի իրականացումը, բռնության սպանիչ շրջանից դուրս գալու, հրադադարի ռեժիմի իրականացման և իրավիճակը երկարաժամկետ կարգավորելու միակ տարբերակն է։ Դիվանագիտական ուղիները պետք է բաց մնան, և տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող գործընկերները պետք է ակտիվացնեն իրենց ներգրավվածությունը՝ քաղաքական լուծման ուղղությամբ շփումները պահպանելու համար»։

Գաբոնի ներկայացուցիչը հույս է հայտնել, որ հրադադարի համաձայնագիրը և նոր սկսված բանակցությունները հնարավորություն կտան վերականգնել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում և պաշտպանել կողմերից յուրաքանչյուրի տարածքային ամբողջականությունը։ Ողջունելով կարգավորման նշանները՝ նա կողմերին հորդորել է հավատարիմ մնալ դրանց, նաև կոչ է արել բոլոր կողմերին հեշտացնել մարդասիրական առաքումների հասանելիությունը կարիքավոր բնակչությանը՝ առանց սահմանափակումների կամ քաղաքականացման։ Ինչպես նաև չսրել  լարվածությունը՝ հրահրելով պատմական վախեր կամ դիմելով ատելության խոսքի։ Փոխարենը, ըստ դիվանագետի, նրանք պետք է հենվեն այն ամենի վրա, ինչն իրենց միավորում է:

  • Կիսվել: