ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՄԱԿ-ի կառույցները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

ՄԱԿ-ի կառույցները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին

ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը իր ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է նաև Հայաստան տեղահանված ԼՂ հայության խնդրին՝ նշելով.

«ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալությունը (UNHCR) շարունակում է տեղական մունիցիպալ իշխանությունների՝ Գորիսի և Վայքի սահմանային և մայրաքաղաք Երևանի մոտ համայնքների կողմից պահանջվող հիմնական օգնության պարագաների բաշխումը, որոնք ներառում են ծալովի մահճակալներ, անկողնային պարագաներ և վերմակներ:

Իր հերթին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը (UNFPA) նույնպես շարունակում է առաջին անհրաժեշտության պարագաների բաշխումը և աշխատում է տեղական ծառայություններ մատուցողների հետ՝ կանխելու գենդերային բռնությունը: ՅՈՒՆԻՍԵՖ-ը (UNICEF) վերապատրաստել է սոցիալական աշխատողներին արտակարգ իրավիճակներում երեխաների պաշտպանության հարցերով զբաղվելու համար և նաև հիմնել երկու աջակցության կենտրոններից առաջինը փախստականներ ընդունող հիմնական քաղաքում՝ Գորիսում, Հայկական Կարմիր Խաչի հետ՝ օգնելով վերականգնել երեխաներից բաժանված ընտանիքներին:

ՄԱԿ-ի Զարգացման գործակալությունը (UNDP) իր հերթին սարքավորումներ է գնում փախստականների և ընդունող համայնքների աճող կարիքները հոգալու համար, և այդ սարքավորումները ներառում են արևային մարտկոցներ և ջրատաքացուցիչներ, ինչպես նաև բիոզուգարաններ»,- նշել է ՄԱԿ-ի խոսնակը:

  • Կիսվել: