երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հացադուլ հայտարարած երևանցի Սեդա Գրիգորյանը կարծում է, որ նման ծայրահեղ ակցիայով աշխարհին պետք է հասկացնել, որ Ադրբեջանը Արցախում  սողացող ցեղասպանություն է իրականացնում

ՄԱԿ-ի գրասենյակի առաջ հացադուլ հայտարարած երևանցի Սեդա Գրիգորյանը կարծում է, որ նման ծայրահեղ ակցիայով աշխարհին պետք է հասկացնել, որ Ադրբեջանը Արցախում սողացող ցեղասպանություն է իրականացնում

Արդեն չորրորդ օրն է ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակի դիմաց կանայք միմյանց հերթափոխը փոխանցելով մեկօրյա հացադուլ են ամնում, այդպիսով փորձելով գրավել միջազգային այդ կառույցի ուշադրությունը սովյալ արցախցիների անմխիթար ճակատագրի վրա։

Այսօր հացադուլ անելու հերթը արցախցի Անգելինա Մանուկյանինն ու երևանցի Սեդա Գրիգորյանինն էր։

InfoPort.am-ի հետ զրույցում Սեդան նշեց, որ կարևորում է այս նախաձեռնությունը, որովհետև հացադուլը ծայրահեղ միջոց է աշխարհին արցախցիրների ձայնը լսելի դարձնելու համար։ «Հուսով եմ, որ միջազգային կառույցները կընկալեն այս ուղերձի ողջ խորությունը։ Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում՝ դա սողացող ցեղասպանություն է։ Այսօր լրատվությունից իմացա, որ պրենատալ մահացությունների թիվը Արցախում եռապատկվել է, իսկ դա դեմոգրաֆիկ լուրջ վտանգ է իրենից ներկայացնում։ Դա ըստ էության այն է, ինչին ուզում է հասնել Ադրբեջանը»,- նկատեց Սեդան։

  • Կիսվել: