երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղում կգնահատի բնակչության հումանիտար կարիքները

ՄԱԿ-ի առաքելությունը Ղարաբաղում կգնահատի բնակչության հումանիտար կարիքները

Ադրբեջանի հետ համաձայնությամբ Լեռնային Ղարաբաղ մեկնող ՄԱԿ-ի առաքելությունը  գնահատելու է տարածաշրջանի բնակիչների հումանիտար կարիքները՝ ինչպես նրանց, ովքեր   որոշելու են մնալ իրենց տներում, այնպես էլ նրանց, ովքեր լքում են դրանք։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Ադրբեջանի կառավարությունը և ՄԱԿ-ը պայմանավորվածություն են ձեռք բերել տարածաշրջան առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելությունը կմեկնի այս շաբաթվա վերջին»,- ասել է նա:

Դյուժարիկը հավելել է, որ առաքելության կազմում կլինեն ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի, ինչպես նաև ՄԱԿ-ի այլ կառույցների ներկայացուցիչներ։ «Մենք 30 տարի մուտք չունեինք Լեռնային Ղարաբաղ։ Ուստի կարևոր է, որ մենք վերջապես կկարողանանք հասնել այնտեղ,- շարունակել է նա։- Մենք Ադրբեջանից օդային ճանապարհով կհասնենք տարածաշրջան։ Տեղում թիմը կգնահատի առկա իրավիճակը և կորոշի ինչպես տարածաշրջանում մնացածների, այնպես էլ այն լքողների հումանիտար կարիքները»:

Դյուժարիկը հավելել է, որ չի կարող հստակեցնել, թե որքան ժամանակ ՄԱԿ-ի առաքելությունը կգործի Ղարաբաղում։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: