կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել է Արցախի հարցը․ արձագանքը շատ կտրուկ էր և պարզ. Ռուբեն Վարդանյան

ՄԱԿ-ի ԱԽ-ում քննարկվել է Արցախի հարցը․ արձագանքը շատ կտրուկ էր և պարզ. Ռուբեն Վարդանյան

Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկվել է Արցախի հարցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Շատ կարեւոր էր, որ նորից հնչեց Արցախի հարցը ամենաբարձր կազմակերպության օրակարգում: Շատ կարեւոր էր, որ արձագանքը միակողմանի էր՝ այն, ինչ կատարվում է անթույլատրելի է: 200 ժամից ավելի փակ է Արցախի ճանապարհը, բլոկադայի մեջ ենք: Բոլոր երկրների արձագանքը շատ կտրուկ էր եւ պարզ, որ պետք է բացվի ճանապարհն առանց նախապայմանների կամ քննարկումներով, բայց մեկ է, ընդհանուր որոշումը դա էր, որ սա անընդունելի իրավիճակ է»,-ասաց Ռուբեն Վարդանյանը:

Նա շնորհակալություն հայտնեց բոլոր կազմակերպություններին, երկրներին, որ հնարավոր եղավ հասնել նման արձագանքի:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: