երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը. Բեգլարյան

Ուրախալի է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում այսօր կքննարկվի Արցախի հարցը. Բեգլարյան

ԱՀ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն անդրադարձել է ՄԱԿ-ի ԱԽ-ում Արցախի հարցի քննարկմանը՝ ողջունելով նախաձեռնությունը․

«Թեև քննարկումը փակ ռեժիմով է, սակայն դա արդեն նշանակում է խնդրի միջազգայնացում: Հուսամ՝ ՄԱԿ-ը ավելի մեծ ուշադրություն կդարձնի թե՛ կարճաժամկետ և թե՛ երկարաժամկետ խնդիրների լուծման վրա՝ կատարելով իր պարտավորություններն ու կիրառելով բոլոր հնարավոր մեխանիզմները»,- նշել է նա:

Ավելի վաղ տեղեկացրել էինք,որ Ֆրանսիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները փակ ձևաչափով կքննարկեն իրավիճակը Լեռնային Ղարաբաղում:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: