ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Սասուն Սուրենի Մարգարյանը

Մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող Սասուն Սուրենի Մարգարյանը

Մայիսի 10-ին՝ ժամը 18:25-ի սահմանում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2001թ. ծնված Սասուն Սուրենի Մարգարյանը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

 Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

  • Կիսվել: