ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մահացել է 111-ամյա արցախցի Արևհատ տատիկը. Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Մահացել է 111-ամյա արցախցի Արևհատ տատիկը. Հարությունյանը լուսանկար է հրապարակել

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ մահացել է Արցախի 111-ամյա բնակչուհի Արևհատ տատիկը: 

Նախագահը ցավակցել է նրա մեծ գերդաստանին. ՛՛Ցավով տեղեկացա, որ Արևհատ տատիկն անցած գիշեր հրաժեշտ է տվել երկրային կյանքին: Համբերություն եմ մաղթում 111-ամյա արցախուհու մեծ գերդաստանի յուրաքանչյուր անդամին: Նրա՝ համապետական ընտրությունների ժամանակ դրսևորած համառությունն ու հայրենասիրությունն ամենավառ տպավորությունը թողեցին ինձ վրա:

Լույս իջնի հոգուն…՛՛:

Նա նաև լուսանկար է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև.

 

  • Կիսվել: