երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լուծարվել է ԱՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը

Լուծարվել է ԱՀ գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը

ԱՀ դատախազության սահմանադրական գործառույթների արդյունավետությունը բարձրացնելու, դատախազության բնականոն գործունեության առավել օպտիմալ կառավարման նպատակով աշխատանքի հավասարաչափ բաշխում կատարելու անհրաժեշտությունից ելնելով և հաշվի առնելով բավարար ծանրաբեռնվածության բացակայության հանգամանքը, ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնակատար Կարեն Գաբրիելյանը 22.04.2023թ. հրաման է ստորագրել գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժինը լուծարելու մասին:

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Գլխավոր դատախազության ֆեյսբուքյան էջից:

  • Կիսվել: