երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Լրագրողների փոխայցելությունը դիտում ենք որպես շփումների հաստատմանը նպաստելու երկկողմ մտադրության դրսեւորում. Զախարովա

Լրագրողների փոխայցելությունը դիտում ենք որպես շփումների հաստատմանը նպաստելու երկկողմ մտադրության դրսեւորում. Զախարովա

Այսօր Մոսկվայում կայացած բրիֆինգի ժամանակ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Ռուսաստանը ողջունում Է Ադրբեջանի եւ Հայաստանի լրագրողների փոխադարձ ուղեւորությունները, ինչպես նաեւ ղարաբաղյան կարգավորման շրջանակում բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն միտված հումանիտար մյուս ակցիաները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա հիշեցրել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ռուսաստանցի իրենց պաշտոնակից Սերգեյ Լավրովի նախաձեռնությամբ 2019 թ. ապրիլին Մոսկվայում կայացած հանդիպմանը համաձայնվել են քաղաքական աշխատանք սկսել մի շարք հումանիտար հարցերի շուրջ՝ ներառյալ ԶԼՄ ներկայացուցիչների փոխադարձ այցելությունները:

«Այդ այցերը կայացել են նոյեմբերի 17-ից 21-իը՝ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի կոորդինացնող դերակատարությամբ: Այցերին մասնակցել են լրագրողներ Ադրբեջանից, Հայաստանից եւ Լեռնային Ղարաբաղից: Մենք այդ համատեղ միջոցառումը դիտում ենք որպես հայերի եւ ադրբեջանցիների միջեւ շփումների հաստատմանը նպաստելու՝ կողմերի մտադրությունների դրսեւորում: Կարծում ենք, որ այդօրինակ հումանիտար ակցիաները, որոնք միտված են բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն, հարկավոր է շարունակել, եւ մենք, անշուշտ, կպաշտպանենք դրանք»:

Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը «կշարունակի կողմերին անհրաժեշտ միջնորդական աջակցություն ցուցաբերել ղարաբաղյան կարգավորման գործում»:

  • Կիսվել: