կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լոնդոնում Ղպտիների եկեղեցու արքեպիսկոպոսը Մեծ Բրիտանիայում ՀԱԵ թեմի առաջնորդի հետ քննարկել է ճգնաժամն Արցախում

Լոնդոնում Ղպտիների եկեղեցու արքեպիսկոպոսը Մեծ Բրիտանիայում ՀԱԵ թեմի առաջնորդի հետ քննարկել է ճգնաժամն Արցախում

Լոնդոնում Ղպտի Ուղղափառ եկեղեցու արքեպիսկոպոս Անգելոսը Մեծ Բրիտանիայի ՀԱԵ թեմի առաջնորդի հետ քննարկել է հումանիտար ճգնաժամն Արցախում։ Այս մասին հոգեւորականը հայտնել է իր թվիթերյան էջում։

«Դիմել եմ իմ թանկագին եղբայր Հովակիմին՝ Մեծ Բրիտանիայում մեր եղբայրական Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդին, որպեսզի քննարկենք շարունակվող հումանիտար ճգնաժամն Արցախում եւ դիտարկենք շրջափակումը հանելու համատեղ ջանքերը, որն ամեն օր մարդկանց կյանքեր է խլում»,- նշել է արքեպիսկոպոսը։

  • Կիսվել: