շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Լիբանանահայությունն արհավիրքի մեջ է, և Արցախը չի կարող նրա կողքին չգտնվել. Ռուդիկ Հյուսնունց

Լիբանանահայությունն արհավիրքի մեջ է, և Արցախը չի կարող նրա կողքին չգտնվել. Ռուդիկ Հյուսնունց

Այս օրերին լիբանանահայ մեր քույրերն ու եղբայրները համազգային աջակցության կարիքն ունեն, և բոլոր ջանքները պետք է ուղղվեն այս ծանր օրերին նրանց սատարելուն: Արցախում ևս աջակցության տարբեր եղանակներ են մտածում, և այդ առթիվ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ աշխատանքային խումբ կձևավորվի:

Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

Մեր զրուցակցի խոսքով՝ քննարկվում է ինչպես պարենային, այնպես էլ աջակցության այլ միջոցների հատկացման հարցը:

«Հանրապետության նախագահը հայտարարել էր, որ Արցախը պատրաստ է ընդունելու մինչև 150 հայ ընտանիքների: Առաջիկա օրերին պարենամթերքի առաջին խմբաքանակը կուղարկվի մեր հայրենակիցներին: Քննարկվում է նաև ֆինանսական աջակցության տրամադրման հարցը»,- նշել է Ռ. Հյուսնունցը:

Նա ցավակցություն է հայտնել ահասարսուռ միջադեպի արդյունքում զոհված բոլոր քաղաքացիների հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել արագ ապաքինում:

  • Կիսվել: