երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԼՂԻՄ  տարածքի ներկայացուցիչներ ձևակերպումը դա արդեն անընդունելի է․ Բաբայանը՝ Միշելի հայտարարությունների մասին

ԼՂԻՄ  տարածքի ներկայացուցիչներ ձևակերպումը դա արդեն անընդունելի է․ Բաբայանը՝ Միշելի հայտարարությունների մասին

Եվրոխորհրդարանի ղեկավար Շառլ Միշելի հայտարարության մեջ կան մի շարք շատ վտանգավոր եւ վատ գաղափարներ, որոնք ոտնահարում են միջազգային իրավունքը, որոնք  ոտնահարում են, ընդհանրապես, բարոյականությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի խորհրդական, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը։

«Մենք պետք է ամեն ինչ ճիշտ ֆիքսենք, որովհետեւ այնպիսի իրավիճակ է, որ ցանկացած խոսք եւ ցանկացած գաղափար, եթե ժամանակին չես կասեցնում, կարող է հետո շատ վատ արդյունքների բերի: Անդրադառնամ Միշելի հայտարարությանը կետերով. նա խոսելով ՝ տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության մասին, նշում է, որ Հայաստանի տարածքը 29.8 հազար քառակուսի կիլոմետր է, իսկ Ադրբեջանինը՝ 86,6 հազար քառակուսի կիլոմետր: Պարզ է, կարելի է ասել, որ եթե Հայաստանն է ճանաչում, ինչ անենք: Սա ցույց է տալիս այն սխալ քաղաքականությունը, որի հետեւանքով նույն միշելներն ու նրա նմանները ակտիվացել են եւ ասում են՝ դուք եք ճանաչել: Այսինքն ինչ է, ժողովրդավարական համայնքի ներկայացուցիչը ճանաչում է, կապ չունի չճանաչված ժողովրդավարական երկիրը տոտալիտարական երկրի մաս»,- ասաց նա:

Անդրադառնալով Միշելի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստակամություն է հայտնել Աղդամի ուղղությամբ հումանիտար աջակցություն տրամադրել Արցախին, Բաբայանը նշեց, որ Միշելն առաջինն էր, որը նույնացրեց Բերձորի միջանցքը Աղդամի հետ, այսինքն այն ինչ ուզում է Ադրբեջանը:

«Ինչ է սա նշանակում, եթե կա միջազգայնորեն հաստատված ռեժիմ, այսինքն կտրում է Արցախը Հայաստանից, այսինքն աշխատում է Ադրբեջանի օգտին, փող է ստացել դրա համար, խավիար է կերել ամեն առավոտ եւ ուտում է, ի՞նչ է սա: Հականալի է աշխարհաքաղաքական է, հասկանալի է՝ Միշելը հանել է ժողովրդավարության շորերը, մարդու իրավունքների շորերը, դրա համար Ալիեւը ասում է, որ շատ էֆֆեկտիվ եւ ընդունելի ձեւաչափ է: Այսինքն ինչ է նշանակում, գոյություն ունի արդարադատության միջաազգային դատարանի որոշումը, որն ասում է, պետք է բացել միջանցքը, մի անգամ ըտնդունել է որոշում, մի անգամ էլ վերահաստատել դա: Ինչ է, Միշելը, Եվրոպան չեն ընդունո՞ւմ դա, ինչ համար են նոր բան գցում, Աղդամը եւ այլն: Ուզում են, որ Արցախը չլինի, այլ տարբերակ ես չեմ գտնում, որովհետեւ իրենց աշխարհաաղաքական շահերից է բխում, որ Արցախը չլինի, որ հետո իրենք այլ գործեր իրականացնեն, սա նույն է, երբ Չեխոսլովակիան հանձնեցին ֆաշիստական Գերմանիային»,-ասաց նա:

Անդրադառանալով Բաքվի եւ Արցախի հայերի ներկայացուցիչների միջեւ երկխոսության մասին, նա նշեց, որ ասել նախկին ԼՂԻՄ  տարածքի ներկայացուցիչներ ձեւակերպումը դա արդեն անընդունելի է, ու անցնում է ամեն չափ ու սահմանից:

«Ցավն այն է, որ իրենք որպես հիմք ընդունում են պաշտոնական Երեւանի մեկնաբանություններն ու տեսլականը:

 «Մենք այս իրավիճակում պետք է այս բոլորը հանգիստ լսենք, ասենք՝ Միշել, գնա քո գործին, սա մեզ  համար ընդունելի չէ: Եվրոպան եւս մեկ անգամ ցույց տվեց, որ իր համար ժողովրդավարություն, մարդու իրավունքներ ոչ միայն երկրոդական է, այլ ֆիկտիվ բաներ են»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ստեղծված իրավիճակը ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության, այդ թվում՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հետեւանք չէ, Բաբայանն ասաց, որ դա արդարացում է, սակայն միանշանակ չէ. «Սա աշխարհաքաղաքական բան է, ավելի խորը արմատներ կան, որովհետեւ սրանք ժողովրդավարությունից հեռացել են, արժեհամակարգի խարխլում է տեղի ունեցել եւ սա նաեւ  դրա հետեւանք է: Եթե իրենք որպես արդարացում ընդունում են պաշտոնական Երեւանի սխալ, սարսափելի քաղաքականությունը՝ Արցախը ճանաչելու Ադրբեջանի մաս, բայց նաեւ սա ձեռնտու է այդ նույն Եվրոպային, այսինքն այնտեղ էլ է այդ ամենը դեգրադացվել»,- ասաց նա:

Դավիթ Բաբայանը վերահաստատեց իրենց դիրքորոշումը՝ շարունակելու համաժողովրդական պայքարը եւ նշեց, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում: 

Նշենք, որ նախօրեին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումից հետո Եվրախորհդարանի ղեկավարը Շառլ Միշելը հայտարարությամբ էր հանդես եկել՝ խոսելով  Ադրբեջանի պատրաստակամության մասին Աղդամի ուղղությամբ արցախին հումանիտար օգնություն հատկացնելու հետ կապված:

  • Կիսվել: