շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը ԵՄ-ի ձախողված քաղաքականության արդյունքն է․ ԵԽ պատգամավոր

ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը ԵՄ-ի ձախողված քաղաքականության արդյունքն է․ ԵԽ պատգամավոր

Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնն ամոթ է հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության առնչությամբ, որի արդյունքը նա համարում է Լեռնային Ղարաբաղի հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սկսած բացահայտ պատերազմը։

«Երեք տարի առաջ Ադրբեջանն ագրեսիա սկսեց Արցախի դեմ՝ պատրվակով, թե հենց Ադրբեջանն է հարձակման ենթարկվել։ Այսօր նրանք բացահայտ պատերազմ են սկսում Արցախի ժողովրդի դեմ: Սա ԵՄ-ի ձախողված արտաքին քաղաքականության արդյունքն է. մենք ամաչում ենք», - «Արմենպրես»-ի Բրյուսելի թղթակցին ասել է Եվրախորհրդարանի գերմանացի պատգամավոր Մարտին Զոնեբորնը:

Ադրբեջանի կողմից Արցախի դեմ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում արձանագրվել է 2 զոհ (1 երեխա), 26 վիրավոր (11 երեխա)։

  • Կիսվել: