ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ խաղաղապահներն Արցախում նշել են Քրիստոսի հրաշափառ Հարությունը

ՌԴ խաղաղապահներն Արցախում նշել են Քրիստոսի հրաշափառ Հարությունը

Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նշել են Քրիստոսի հրաշափառ Հարությունը (Զատիկ): Տոնի գլխավոր ատրիբուտներից մեկը՝ Զատկի կուլիչները, Մոսկվայից Հայաստան են բերվել Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայով։
Հայաստանի ռուսական ռազմակայանի Գյումրիի կայազորի եկեղեցում էլ տոնական Սուրբ պատարագ է մատուցվել: Տեղեկությունը հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
 
Պատարագին ներկա էին հրամանատարության ներկայացուցիչները, զինծառայողները, քաղաքացիական անձնակազմը և նրանց ընտանիքների անդամները, ինչպես նաև Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության ներկայացուցիչները:
Հոգևորականը զորամիավորման անձնակազմին ներկայացրել է Քրիստոսի հրաշափառ Հարության և տոնակատարության պատմությունը, զատկական ավանդույթները և ծեսերը:
 

  • Կիսվել: