ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը

ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար է նշանակվել Ալեքսանդր Լենցովը

Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի նոր հրամանատար է նշանակվել գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը․ այս մասին հայտնում է Sputnik Armenia-ն՝ հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությունում իր աղբյուրին։

Նշվում է, որ ՌԴ պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Ալեքսանդր Լենցովն այդ պաշտոնում կփոխարինի գեներալ-մայոր Ալեքսանդր Վոլկովին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր ավելի քան 1 տարի երեք ամիս։

Ալեքսանդր Լենցովը մինչև 2020 թվականը եղել է ՌԴ ցամաքային զորքերի հրամանատարի տեղակալը

  • Կիսվել: