երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու. ՀՀ ԱՆ

ԼՂ-ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու. ՀՀ ԱՆ

Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով վնասվածքներ ստացած 7 պացիենտ այսօր տեղափոխվել է Ֆրանսիա և Բուլղարիա` լավագույն կլինիկաներում բուժումը շարունակելու համար, հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: 

՛՛Տուժածների` արտերկրում բուժումը շարունակելու հնարավորությունը գնահատել են այս երկրներից ժամանած մասնագետները` բուժող բժիշկների հետ համատեղ:

Ծայրահեղ ծանր վիճակում բժշկական կենտրոններ ընդունվելուց հետո, մեր մասնագետների պրոֆեսիոնալ մոտեցման շնորհիվ նրանց վիճակը փոքր֊ինչ կայունացել է և այժմ նրանք պատրաստ են տեղափոխման: Պացիենտներն ունեն երկարատև և համալիր բուժման կարիք։

ՀՀ առողջապահության նախարարության միջազգային փոխգործակցության արդյունքում այլ երկրները ևս պատրաստակամություն են հայտնել օգնելու Հայաստանին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: