ԼՂ-ում հումանիտար աղետ է. ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. Լուազո
Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լուազոն իր թվիթերյան էջում անդրադարձել է Արցախում ահագնացող հումանիտար ճգնաժամին:
Նա, մասնավորապես, գրել է. «Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետ է. Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ»:
Բացի այդ՝ Լուազոն նաեւ իր էջում տեղադրել է BBC-ում հրապարակված «Լեռնային Ղարաբաղ. «Մարդիկ ուշաթափվում են հացի հերթում» հոդվածը: