ԼՂ-ում 44-օրյա պատերազմից հետո հայտնաբերվել է ավելի քան 1700 աճյուն. ԿԽՄԿ
2020 թվականի աշնանը Ղարաբաղում 44-օրյա պատերազմից հետո պատերազմական գոտում հայտնաբերվել է ավելի քան 1700 աճյուն, հարյուրավոր մարդիկ դեռ անհայտ կորած են համարվում, այս մասին հայտնում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ)։
«Շուրջ 300 մարդ դեռևս անհետ կորած է համարվում 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացումից ի վեր։ 2020 թվականի նոյեմբերին զինադադարի համաձայնագրի ստորագրումից հետո հայտնաբերվել է ավելի քան 1700 մարդու աճյուն, և սկսվել է նրանց ինքնությունը պարզելու և նրանց ընտանիքներին վերադարձնելու գործընթացը»,-ասված է ԿԽՄԿ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: