չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրատապ ուղերձը միջազգային հանրությանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրատապ ուղերձը միջազգային հանրությանը

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսանյութ-ուղերձ է հրապարակել՝ ուղղված միջազգային հանրությանը` ՌԴ-ին, ԵԱՀՄ ՄԽ-ին, ՄԱԿ-ին, ՀՀ-ին և Սփյուռքին:

Դիմելով միջազգային դերակատարներին՝ Արայիկ Հարությունյանը հորդորում է ստանձնած պարտավորությունների շրջանակում գործուն միջոցներ ձեռնարկել՝ կասեցնելու ԼՂ-ում ապրող ժողովրդի դեմ իրականացվող ցեղասպանական հանցագործությունը: Մասնավորապես, դիմելով Ռուսաստանի Դաշնությանը՝ Արայիկ Հարությունյանը նախ կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության ներկայությունը ԼՂ-ում, ապա հավելել. «Վճռականորեն կոչ եմ անում բազմապատկել ջանքերը Ադրբեջանի կողմից Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու և 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի գործառնությունը վերականգնելու ուղղությամբ»:

  • Կիսվել: