երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԼՂ-ում նոր բախումները չեն ազդել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա. Պետդեպի խոսնակ

ԼՂ-ում նոր բախումները չեն ազդել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա. Պետդեպի խոսնակ

Լեռնային Ղարաբաղում նոր բախումները չեն ազդել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումների ժամանակացույցի վրա։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:

՛՛Ամեն ինչ կշարունակի ընթանալ այնպես, ինչպես նախատեսված էր՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր ժամը 01:30-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրետանային միջոցներից կրակ են բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Հայկական կողմը սադրանքի հետևանքով ունի 4 զոհ:

 

  • Կիսվել: