կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
ԼՂ կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին. Զախարովա

ԼՂ կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Ղարաբաղյան կարգավորման հարցով հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է հուլիսի վերջին։

Նա, մասնավորապես, ասել է. «Համանախագահները մշտական կապի մեջ են Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ: Անցյալ ամիս նրանք անցկացրել են համատեղ տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են լեռնայինղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր։ Հերթական հեռակա հանդիպումը նախատեսված է մինչեւ հաջորդ ամսվա վերջը, մենք առանձին կտեղեկացնենք, անպայման:

Կա փոխըմբռնում, որ սահմանները բացելուն զուգընթաց հանվեն միջազգային ավիահաղորդակցության սահմանափակումները, որոնք ներդրվել են, ինչպես գիտեք, կորոնավիրուսի հետ կապված, հանդիպումները ձեռք կբերեն նաեւ ոչ հեռակա բնույթ»:

  • Կիսվել: