հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
ԼՂ-ից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում․  Զախարովա

ԼՂ-ից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում․ Զախարովա

Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված մարդասիրական հարցը գտնվում է ռուսական կողմի ուշադրության կենտրոնում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա հավելել է, որ առաջիկայում նախատեսվում է խոշոր մարդասիրական ակցիա տեղահանված արցախցիների համար: «Այս հումանիտար հարցը գտնվում է Ռուսաստանի ուշադրության կենտրոնում։ Նոր մարդասիրական ակցիա է նախատեսվում Ռուսական մարդասիրական առաքելության կողմից, հայկական կողմից այս խնդրով զբաղվում է «Եվրասիա» ՀԿ-ի հանրապետական մասնաճյուղը», -հայտնել է նա:

Զախարովան մանրամասնել է, որ ՌԴ-ն 2023 թվականի ի վեր Արցախից տեղահանվածներին փոխանցել է 6 տոննա մարդասիրական օգնություն՝ սնունդ, անձնական հիգիենայի պարագաներ և այլն։

  • Կիսվել: