ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լևոն Մնացականյանը ազատվեց Արցախի Ոստիկանապետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը

Լևոն Մնացականյանը ազատվեց Արցախի Ոստիկանապետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը կատարեց իր առաջին կադրային փոծխատեխումը ԱՀ կառավարությունում:

Լևոն Մնացականյանը ազատվեց Արցախի Ոստիկանապետի պաշտոնից, նրա փոխարեն նշանակվեց Աշոտ Հակոբջանյանը, որին նախագահի հրամանագրով շնորհվեց Ոստիկանության գեներալ-մայորի կոչում:

Արայիկ Հարությունյանը իր շնորհակալությունը հայտնեց Մնացականյանին կատարած աշխատանքի համար և նշեց, որ համագործակցության էջը փակված չէ:    

Հարությունյանը նշեց, որ համակարգը լինելու է իր ուշադրության կենտրոնում, առաջնային է լինելու Ոստիկանության վարկանիշի բարձրացումը հանրության շրջանակում: Մեծ ուշադրություն է դարձվելու նաև ոստիկանների սոցիալական խնդիրների լուծմանը:   

Հարությունյանը նաև նախանշեց Ոստիկանության անելիքները. «Պետք է ապահովել բոլորի հավասարությունը օրենքի առաջ, արտոնյալներ հասարակությունում չպետք է լինեն, օրենքը պետք է լինի գերակա»:

  • Կիսվել: