երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում շատ քիչ բնակիչներ են մնացել. ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի թիմն ամփոփել է Արցախ կատարած առաքելության արդյունքները

Լեռնային Ղարաբաղում շատ քիչ բնակիչներ են մնացել. ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի թիմն ամփոփել է Արցախ կատարած առաքելության արդյունքները

ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի թիմն ամփոփել է Արցախ կատարած մեկշաբաթյա առաքելության արդյունքները, որի նպատակն էր բացահայտել Լեռնային Ղարաբաղում մարդկանց, ինչպես նաև Հայաստան տեղափոխված փախստականների առավել հրատապ կարիքները:

Առաքելությունը զեկույցում արձանագրել է, որ Լեռնային Ղարաբաղում շատ քիչ բնակիչներ են մնացել, որոնց մեծ մասը սպասում էր ավտոբուսի՝ տարածաշրջանը լքելու համար: Նշվում է, որ թիմը Հայաստանի հետ սահման է մեկնել Լաչինի միջանցքով, ճանապարհին քաղաքացիական անձանց չի հանդիպել, սակայն իրենք տեսել են լքված մեքենաներ և անձնական իրեր: 

ՄԱԿ առաքելությունը այցելությունների ընթացքում Ադրբեջանի կողմից քաղաքացիական ենթակառուցվածքների գնդակոծման հետևանքներ չի նկատել:

Նշվում է, որ Հայաստանում թիմի ներկայացուցիչը հանդիպել է պետական պաշտոնյաների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ, զրուցել փախստականների հետ:

Հայտարարության մեջ ընդգծվել է, որ վստահության առկայության դեպքում կարելի է հասնել դեպի ԼՂ քաղաքացիների կամավոր վերադարձին: Ընդգծվել է նաև, որ փախստականների սեփականության իրավունքը ևս պետք է հարգված լինի:

  • Կիսվել: