կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո. ՌԴ ՊՆ

Լեռնային Ղարաբաղում շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

՛՛Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը:

Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Հոկտեմբերի 1-ի դրությամբ հանձնվել է ՝ 45 միավոր զրահատեխնիկա, 87 միավոր ավտոմոբիլային տեխնիկա, 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, MLRS և ականանետեր, ավելի քան 5,7 հազար միավոր հրաձգային զենք և հակատանկային միջոցներ, շուրջ 14 միլիոն զինամթերք՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: