կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լեռնային Ղարաբաղի հարցը, ցավոք, հայկական փատարկներով չէ, որ կարգավորվելու է. Փաշինյան

Լեռնային Ղարաբաղի հարցը, ցավոք, հայկական փատարկներով չէ, որ կարգավորվելու է. Փաշինյան

Այսօր ԱԺ դահլիճում կատարվեց մի ահավոր բան, ղարաբաղյան բանակցությունների 20-23 տարիներին երբեւէ Ալմաթիի հռչկագիր տերմին չօգտագործվելուց հետո արդեն երկու տարի Ալմաթիի հռչակագիրը դրվեց Ալիեւի, տարբեր երկրների բանակցողների բերանը: Այս մասին այսօր Աժ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

Նա մեջբերեց Փաշինյանի խոսքերն այն մասին, որ «պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Ալմաթիի հռչակագրի հիման վրա»:

«Անկեղծ ասած՝ այս հարցուպատասխանին շատերն ասում էին՝ «իմաստ չկա Նիկոլ Փաշինյանին հարց տալու, ճիշտ բան դուրս չի գալու նրա բերանից»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ «ադրբեջանական ինչ թեզ լսել ենք 30 տարվա բանակցությունների մեջ, այս 4 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի շուրթերից լսում ենք»։

«Լավ է, Խոջալուի ջարդ չենք լսել»,- նշեց նա՝ հարցադրում անելով, թե «կա՞ արդյոք որեւէ հայկական փաստարկ, որ Արցախը չէր կարող լինել Ադրբեջանի կազմում, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից կարող է բերել, որ կուզենար այս բանակցությունների ընթացքում օգտագործել»:

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փորձ է եղել լուծել հայկական փաստարկների շրջանակներում՝ «չգիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, ցավոք, հայկական փատարկներով չէ, որ կարգավորվելու է»։

«ԼՂ-ի հարցի վերաբերյալ կան միջազգային փաստարկներ, իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումներ, որը մենք հավատացել ենք խորապես, որ հայական փաստարկներով կարող ենք թուլացնել, հաղթահարել, կարող ենք զրոյացնել։ Եվ այն ձեր փաստերը, որ բերում եք, չգիտեմ՝ ինչի համար ապացուցելու, վկայում են մի բանի մասին, որ ես հայկական փաստարկներին պակաս նվիրված չեմ եղել, ինչքան դուք եք նվիրված»,- ասաց կառավարության ղեկավարը։

«Պրոբլեմն այն, էր մենք հայկական փաստարկով չենք կարող և այսօր էլ չենք կարողացել, երբեք և հետո էլ չենք կարողանալու լուծել որևէ հարց։ Ու գիտե՞ք՝ դրա ապացույցն ինչ է, որ եթե հնարավոր լիներ, դուք լուծած կլինեիք։ Այդ խնդիրը մեզ չէր հասնի»,- ընդգծեց նա։

  • Կիսվել: