չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լավրովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի հետ ԼՂ մշակութային ժառանգության հարցով իր զրույցի մասին

Լավրովը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի հետ ԼՂ մշակութային ժառանգության հարցով իր զրույցի մասին

Աշխատանքային այցով Երևան ժամանած ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը մեկնելիս օդանավակայանում տված ճեպազրույց տվեց, որտեղ խոսեց մշակութային և կրոնական հուշարձանների պահպանության հարցերի մասին:

Նա ասաց, որ հատուկ ուշադրություն պետք է դարձվի միջազգային աջակցությանը և նոյեմբերի 9-ի պայմանավորվածության իրագործումը հեշտացնելու համար միջազգային աջակցությունը համախմբելու անհրաժեշտությանը:

՛՛Այստեղ արդեն ակտիվորեն աշխատում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն: Մենք շահագրգռված ենք, որ համապատասխան նախաձեռնություն ցուցաբերեն նաև ՄԱԿ-ի համակարգի կազմակերպությունները: Այդ կապակցությամբ դիմում ենք ստացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից: Նման դիմում կա ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարից և Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցիչների կողմից: Մենք աշխատում ենք նաև ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի և, իհարկե, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ՛՛,-նշեց Լավրովը:

Նրա խոսքով՝ ինքը երեկ հանգամանորեն խոսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն տիկին Ազուլեի հետ այն մասին, որ այդ կազմակերպությունը պետք է ակտիվորեն առաջարկի իր ծառայությունները` Լեռնային Ղարաբաղի և նրա շուրջ մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը վերաբերող գործող կոնվենցիաներին համապատասխան, ինչը շատ մեծ ներդրում կլինի աշխարհի այս հնագույն տարածաշրջանում միջկրոնական, ազգամիջյան հաշտեցման և համաձայնության ապահովման գործում:

Լավրովը հավելեց. ՛՛Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի, քան ցուցաբերել է՝ ի պատասխան Սիրիայում մշակութային հուշարձանների պահպանության  ապահովման վերաբերյալ բազմաթիվ կոչերի՛՛:

Նա նաև ասաց, որ  Հայաստանի ղեկավարությունը հաստատել է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման և խորացման ուղին: ՛՛Մենք մեր այցը գնահատում ենք որպես Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին ՌԴ նախագահի  աջակցության հաստատում և որպես մեր օժանդակության դրսևորում այն ​​ուղու, որը Հայաստանի ղեկավարությունը պաշտպանում է նոյեմբերի 9-ի հայտարարությունը պահպանելու համար, ինչը հնարավորություն է տվել դադարեցնել արյունահեղությունը և անցնել խաղաղ գործընթացների՛՛,-նշեց նա:

 

  • Կիսվել: