Լավրովը հայտարարել է Ղարաբաղի հայերին իրավունքների երաշխիքներ տրամադրելու Բաքվի պատրաստակամության մասին
Երեւանը հասկանում է Լեռնային Ղարաբաղի հայերին Բաքվի հետ բանակցություններ վարելու հարցում համոզելու անհրաժեշտությունը, Ադրբեջանն իր հերթին պատրաստ է փոխադարձ հիմունքներով Լեռնային Ղարաբաղի հայերին իրավունքների երաշխիքներ տրամադրել, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ հայ եւ ադրբեջանցի գործընկերների հետ բանակցությունների արդյունքներով, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն:
"Շատ բարդ և կարևոր հարցեր կան լուծելու։ Դրանցից ամենազգայունը եղել եւ մնում է Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների եւ անվտանգության երաշխիքների խնդիրը՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման համատեքստում՝ 1991 թվականի հռչակագրին համապատասխան, որը նախկին խորհրդային հանրապետությունների ղեկավարները ստորագրել են Ալմաթիում",-հայտարարել Է Լավրովը ։
Նա նշել է, որ հռչակագրի արդյունավետությունն "այսօր հաստատված է և՛ ադրբեջանական, և՛ հայկական ղեկավարության կողմից", ըստ այդմ էլ աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի ուղղությամբ:
"Հայկական կողմն ըմբռնում ունի Լեռնային Ղարաբաղի հայերին ադրբեջանական ներկայացուցիչների հետ շուտափույթ հանդիպումների հարցում համոզելու անհրաժեշտության մասին՝ համապատասխան օրենսդրությունից և միջազգային պարտավորություններից բխող իրավունքները համաձայնեցնելու համար, տվյալ դեպքում՝' Ադրբեջանի՝ ներառյալ ազգային փոքրամասնությունների իրավունքների ապահովման մասին բազմաթիվ կոնվենցիաները:
Ադրբեջանական կողմը փոխադարձ հիմունքներով պատրաստ է նույնպիսի երաշխիքներ տրամադրել նաև իր տարածքում բնակվող անձանց: Հայերը պատրաստ են նույնը անել Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացիների նկատմամբ բոլոր կոնվենցիաների կիրառման առումով", - նշել Է Լավրովը։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ այսօրվա քննարկումները կօգնեն դրական լիցք հաղորդել բանակցային գործընթացին: «Ամենամոտ արդյունքն այս փուլում եռակողմ աշխատանքային խմբում համաձայնության ձեռքբերումն է՝ երեք փոխվարչապետների գլխավորությամբ, որոնք զբաղվում են տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կոնկրետ հարցերի համաձայնեցմամբ։ Այս համատեքստում հեռանկարներ կբացվեն նաև տրանսպորտի ոլորտում խոստումնալից նախագծերի իրականացման համար, որոնք արդեն ունեն ոչ միայն տարածաշրջանային, այլև ավելի լայն բնույթ»,-ասել է Լավրովը: