չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լավրովը Երեւանում ասաց, թե Արցախը եղել է բանակցության մասնակից․ «Ժողովուրդ»

Լավրովը Երեւանում ասաց, թե Արցախը եղել է բանակցության մասնակից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ղարաբաղի հակամարտության կարգավորման ԵԱՀԿ համանախագահող միջնորդների ակնհայտ ակտիվություն կա: Մինչեւ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի երեւանյան այցն ու խնդրին անդրադարձը, հիշեցնենք, հաշված օրեր առաջ էլ ԵԱՀԿ ամերիկյան առաքելության ղեկավար Ջեյմս Գիլմորից եղավ հայտարարություն, որտեղ ընդգծելով, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի` նաեւ շեշտեց. «ԱՄՆ-ն կողմ է կողմերի հետ համագործակցությանը՝ ամուր եւ խաղաղ լուծում գտնելու ուղղությամբ՝ հիմնված մասնակից պետությունների համար ընդհանուր՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ հավասար իրավունքների, ինչպես նաեւ ժողովուրդների ինքնորոշման սկզբունքների վրա, որոնք արտացոլված են Հելսինկյան եզրափակիչ ակտում, որը կարեւոր գործիքն է մնում ԵԱՀԿ անդամ պետությունների գործունեության եւ սկզբունքների մեջ»:

 Ըստ էության, ամերիկյան կողմից հնչած այս հայտարարության հետ պաշտոնական Ստեփանակերտն անհամաձայնություն չունի: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն ասաց «Բոլոր սկզբունքներին անդրադարձ կա, հավասարակշռված հայտարարություն է եւ, որ ամենակարեւորն է, ընդգծվում է հարցի խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»:

  • Կիսվել: