ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը

Լավրովը Բայրամովի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման անհրաժեշտությունը

Այսօր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։

Նախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր։

Ռուսական կողմն ընդգծել է Լաչինի միջանցքի երկայնքով երթևեկության հնարավորինս շուտ ապաշրջափակման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաբարձր մակարդակով եռակողմ հայտարարության մեջ նշված կետերի։

Ընդգծվել է նաև Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև պայմանավորվածությունների հիման վրա ադրբեջանահայկական կարգավորման առանցքային ուղիների վրա համապարփակ աշխատանքը վերսկսելու անհրաժեշտութունը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: