կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Լավրովն ու Բայրամովը քննարկել են Արցախում տիրող իրավիճակը

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովի միջև, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Քննարկվել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, այդ թվում՝ «հայ բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու, նրանց իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու հարցերը»։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի իրականացման ուղիները՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի մշակման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ։

Շոշափվել են նաև երկկողմ ու տարածաշրջանային օրակարգի մի շարք թեմաներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակներով հետագա շփումների վերաբերյալ։

  • Կիսվել: