շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պայմանավորվածություն է եղել Աղդամով ճանապարհը բացելուց մեկ օր հետո բացել Լաչինի միջանցքը, սակայն Ստեփանակերտը պնդել է դրանց միաժամանակյա բացման վրա․ «Կոմերսանտը» գաղտնազերծել է Լաչինի միջանցքի շուրջ բանակցություններից մի հատված

Պայմանավորվածություն է եղել Աղդամով ճանապարհը բացելուց մեկ օր հետո բացել Լաչինի միջանցքը, սակայն Ստեփանակերտը պնդել է դրանց միաժամանակյա բացման վրա․ «Կոմերսանտը» գաղտնազերծել է Լաչինի միջանցքի շուրջ բանակցություններից մի հատված

 Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գաղտնազերծել է Մոսկվայի միջոցով Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի հանգուցալուծման ուղղված բանակցությունների բովանդակությունը։ Մասնավորապես, պարբերականի հետ զրույցում ՌԴ պետական կառույցներից մեկի զարգացումներին ծանոթ պաշտոնյան հայտնել է, որ Մոսկվան Արցախի շուրջ իրավիճակը գնահատում են՝ «շատ ծանր», և կարծում է, որ Բաքուն պատրաստ չէ զիջումների. «Իրավիճակն ինչ-որ կերպ հանդարտեցնելու բոլոր փորձերը, որոնք ձեռնարկվում են մեր, արևմտյան ներկայացուցիչների ու միջազգային կազմակերպությունների կողմից, ոչնչի չեն հանգեցնում՝ Բաքուն չի նահանջում»։

Միարժամանակ նա ընդգծում է, որ լուծումներին դիմադրում են նաև ԼՂՀ իշխանությունները։ Որպես օրինակ՝ նա բերել է Աղդամով Լեռնային Ղարաբաղին ապրանքների մատակարարման Բաքվի առաջարկն։ Սակայն Ստեփանակերտը մերժել է այդ առաջարկը։ Ռուսական պետական կառույցներում պարբերականի զրուցակիցը կարծում է, որ Աղդամով ճանապարհն ի վերջո կբացվի։

Նրա խոսքով, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առաջարկել է տարբերակ, որին ի սկզբանե համաձայնել են թե՛ ադրբեջանական կողմը, թե՛ ղարաբաղցիները։ Դրա էությունն այն էր, որ Աղդամի ճանապարհը բացվի, սկսվի ԿԽՄԿ-ի միջոցով անհրաժեշտ ապրանքների առաքումը։ Այդ հատվածում երթևեկության մեկնարկից ուղիղ մեկ օր անց, Մոսկվայի առաջարկով, Լաչինի միջանցքով պետք է վերականգնվեր երթևեկությունը։

«Նման տարբերակը շատ բարձր մակարդակում համաձայնեցված էր»,- ասում է «Կոմերսանտի»-ի աղբյուրը։ Սակայն, ըստ նրա, Ստեփանակերտը այնուհետ պայման է դրել, որ Լաչինը պետք է բացվի ոչ թե 24 ժամ հետո, այլ անմիջապես։ Այնուհետ, ԼՂՀ-ն հայտարարեց, որ ադրբեջանական ծագման ապրանքները չպետք է առաքվեն Աղդամով, հետո սկանդալ եղավ Վագիֆ Խաչատրյանի հետ, որին ԼՂՀ իշխանությունները պահանջում էին անհապաղ ազատ արձակել։ Ի վերջո, փոխզիջումը ձախողվեց։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: