երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լաչինով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից է․ Մարիամ Ավագյան

Լաչինով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից է․ Մարիամ Ավագյան

Արցախի ապաշրջափակման պահանջով ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հավաքված քաղաքացիները երթով շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատուն։
 

Բողոքի ակցիայի  մասնակիցներն իրենց պահանջը ռուսերենով ներկայացրեցին ՌԴ դեսպանատանը՝ պահանջելով բացել Լաչինի միջանցքը։

Նրանք հայտարարեցին, որ ոչ միայն տեղահանվածները, այլև արցախցին ոչ մի կերպ չի պատկերացնում իր ապագան բռնապետական, ռասիստական Ադրբեջանում, որտեղ հայերն ատելության թիրախ են։

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը, դիմեց ՌԴ նախագահին, ասելով, որ մենք ձեզ հավատացել ենք, պետք է բացել Արցախի կյանքի ճանապարհը։

«Լաչինով Հայաստանի հետ կապի խզումը հայերին Արցախից դուրս մղելու մեթոդներից է։ Ադրբեջանն անշուշտ ուզում է հայերից դատարկված Արցախ, և եթե հայերն իրենց կամքով չհեռանան, որևէ կասկած չկա, որ Ադրբեջանն այդ հարցը կփորձի լուծել ռազմական ճանապարհով՝ անելանելի պայմաններ ստեղծելով արցախցիների համար, ինչն այսօր անում է՝ կրակելով դաշտում աշխատող հայերի վրա։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը նոր պատերազմ է ցանկանում հրահրել», - ասաց Ավագյանը։

  • Կիսվել: