երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Լաչինի ճանապարհի շրջափակումը ԼՂ-ում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի․ Քենեթ Ռոթ

Լաչինի ճանապարհի շրջափակումը ԼՂ-ում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի․ Քենեթ Ռոթ

Ադրբեջանի կողմից Լաչինի ճանապարհի շրջափակումը, որը շարունակվում է արդեն 8  ամիս, Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։ Այս մասին X (Twitter) իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։

«Նա պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների փոխադրման և ազատ տեղաշարժի ճանապարհի արգելափակումը», - ասել է  Ռոթը, որը  նաև հրապարակել է Բաքվին ուղղված  ՄԱԿ-ի փորձագետների՝ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու, կոչը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: